ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը (Կանխարգելման ազգային մեխանիզմ) եւ կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները, Պաշտպանի որոշմամբ, 2021 թվականի հուլիսի 23-ին չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել Արագածոտնի եւ Շիրակի մարզերի ազատությունից զրկման վայրեր: Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջից։

Մասնավորապես, մշտադիտարկումների ընթացքում ուսումնասիրվել են Արագածոտնի եւ Շիրակի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների (Աշտարակի, Ապարանի, Մարալիկի, Գյումրու նստավայրեր) ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու համար նախատեսված խցերը, Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի, Շիրակի մարզային վարչության Արթիկի եւ Գյումրի քաղաքի Մուշի բաժինների ձերբակալվածների պահման վայրերը, ինչպես նաեւ Կումայրիի բաժնում տեղադրված տեսաձայնագրման համակարգերը:

Այցերի արդյունքում վեր հանված խնդիրները եւ դրանց լուծման առաջարկները կամփոփվեն վերլուծական տեղեկանքներում, որոնք կուղարկվեն իրավասու պետական մարմիններին: