00:00:00

Արարատ Միրզոյանի կարգադրությամբ աշխատանքից ազատվել են նրա խորհրդականները, ԱԺ աշխատակազմի ղեկավարը եւ այլ պաշտոնյաներ

20:11, 28 հուլիս 2021

Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ, Վահան Կոստանյանն ու Սյուզաննա Ավետիսյանը, ազատվել են ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոններից։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է խորհրդարանի պաշտոնական կայքից։ ԱԺ նախագահի կարգադրությամբ, աշխատանքից ազատվել են  նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ  Ավետիսյանը եւ  աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանը։ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է  Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանին։ Աշխատանքից ազատվել է նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը, ինչպես նաեւ Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ Աշխեն Աբրահամյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր