3 զոհ հայկական սահմանին, պաշտոնապես 4 վիրավոր։ Թշնամին հերթական անգամ սադրանքներ է իրականացրել հայկական սահմանին։ Գիշերն ու վաղ առավոտյան հակառակորդը կրակոցներ է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ։ Ու մինչ հերթական անգամ հանրությունը պատասխատուներից սպառիչ պատասխաններ է ակնկալում, կոնկրետ գործողություններ ակնկալում, կամ գոնե ճշտված տեղեկություն փորձում ստանալ, հերթական անգամ «մեյդան» են քցում 44 օր շարունակ սուտ ու կեղծիք տարածած Արծրուն Հովհաննիսյանին։ Դեռ օրեր առաջ առողջական խնդիրներ ունեցող, անվասալյակին գամված Հովհաննիսյանն այսօր արդեն բավականի առույգ էր, ավելին իր ոտքով հասել էր Գեղարքունիքի մարզ, լայվ անելու։ Պաշտպանության նախարարությունից հայտարարեցին, թե Հովհաննիսյանն իրենց ներկայացուցիչը չէ, նրա հայտարարություններն այլեւս պաշտոնական ընդունվել չեն կարող։
Մինչ այս պահը իշխանությունը որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել։ Առնվազն պետք էր հրատապ հրավիրել անվտանգության խորհրդի, կամ Ազգային Ժողովի հատուկ նիստ։ Այս ամենի փոխարեն իշխանականները զբաղված են «կայֆերով»։ Հենց այն պահին, երբ թշնամին սահմանին կրակում է, հայ զինվոր է զոհվում վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, ՔՊ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակում Դիլիջանից։ Դիլիջանի գեղատեսիլ բնության գրկում Աղաջանյանն իր «ապագան» է վայելում, հետեւաբար թշնամու կողմից սանձազերծված ռազմական գործողություններն իրեն չեն հետաքրքրում։
Նույն վիճակն է նաև իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի անվան հետ կապված, Սևանում գործող օբյեկտում։ Խոսքը՝ White- shorja-ի մասին է։ Սրանց ցինիկությունն ու լկտիությունը հասել է այն աստիճանի, որ հայտարարություն են տարածում, թե համեցեք, իրենք պատրաստ են սպասարկելու իրենց հյուրերին, որովհետև իրենց օբյեկտ Վերին Շորժայից 88 կմ հեռու է։
Ու բացառված չէ, որ իշխանական պատգամավորին «չպատկանող» օբյեկտում ապագայում սիրով հյուրընկալեն նաև թշնամուն։ Նրանց համար կարևորը փող լինի։
Անհայրենիքներն հենց այպիսին են լինում։
Irakanum.am