00:00:00

Նիկոլ Փաշինյանը կառավարությունում է՝ իր բնականոն աշխատանքին

12:24, 28 հուլիս 2021

«Եթե նման բան նախատեսվի, ապա կառավարության լրատվական ծառայությունը հանրությանը տեղյակ կպահի»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը, ի պատասխան մեր հարցի, թե պատրաստվում է արդյո՞ք վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ուղերձով հանդես գալ, կամ նախատեսված է հրավիրել անվտանգության խորհրդի նիստ՝ սահմանային իրավիճակի լարման վերաբերյալ։ Հարցին, թե որտե՞ղ է Նիկոլ Փաշինյանը, Արմեն Խաչատրյանն ասաց, թե կառավարությունում է, իր բնականոն աշխատանքին։ Հիշեցնենք, որ գիշերը և այսօր առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ-ադրբեջանական սահմանի Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում, հայկական կողմից զոհվել է երեք, վիրավորվել՝ երկու զինծառայող, ադրբեջանական կողմն առայժմ հաղորդել է իր երկու վիրավորի մասին: Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր