00:00:00

Ունենք մեկ անհետ կորած․ իրավիճակը շարունակում է լարված մնալ․ Գեղարքունիքի մարզպետ

11:45, 28 հուլիս 2021

Ունենք 3 զոհ, 3 վիրավոր, վիրավորների վիճակը նորմալ է նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ «Ունենք նաև մեկ անհայտ կորած, դեռ ինֆորմացիա չկա։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ Սոթքից դեպի Ալ լճեր։ Գրեթե ողջ բնագծով կրակում են։ Երբեմն անկանոն կրակոցներ են լինում նաև բնակավայրերի ուղղությամբ։ Ըստ իրավիճակի՝ քայլերը կհասկանանք»,-ասաց մարզպետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր