00:00:00

Ադրբեջանն ընդունել է ՀՀ հետ սահմանին կրակը դադարեցնելու մասին ռուսական կողմի առաջարկը

11:13, 28 հուլիս 2021

Ադրբեջանն ընդունել է 09:00-ից (Երևանի ժամանակով 10:00-ից) սկսած հայ-ադրբեջանական սահմանին կրակի դադարեցման մասին ռուսական կողմի առաջարկը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին: Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Ադրբեջանը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի սահմանների վրա՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն: ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։ Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր