00:00:00

Ռուս վերլուծաբանը հայտնել է, թե Արցախում ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում պետք է բուլդոզերներով քանդվեն Նժդեհի հուշարձանները

15:09, 28 հուլիս 2021 Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանցի ռազմական և քաղաքական վերլուծաբան, «Национальная оборона» («Ազգային պաշտպանություն») ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում պետք է քանդվեն Հայաստանի առաջին հանրապետության ռազմական և պետական գործիչ, թուրքական և ռուսական զինված ուժերի դեմ տեղի ունեցած մի շարք պատերազմների ակտիվ մասնակից Գարեգին Նժդեհին նվիրված հուշարձանները: «Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող գոտում պետք է բուլդոզերներով հիմնովին քանդվեն Հիտլերի համագործակից Նժդեհի հուշարձանները` հիմնադրված հայ ազգայնականների կողմից»,- իր թելեգրամյան ալիքում գրել է Կորոտչենկոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր