00:00:00

Այս օրերին բիոնիկ պրոթեզներ են տեղադրվում պատերազմի ժամանակ վերին վերջույթները կորցրած տղաներին. Զինվորի տուն վերականգնողական կենտրոն

23:09, 27 հուլիս 2021 Քաղաքականություն

Զինվորի տուն վերականգնողական կենտրոնը հայտնում է, որ այս օրերին բիոնիկ պրոթեզներ են տեղադրվում պատերազմի ժամանակ վերին վերջույթները կորցրած տղաներին: Զինվորի տուն վերականգնողական կենտրոնը տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել. «Կարենի դեմքին վերջապես ժպիտ առաջացավ: Զինվորի տանը դա բոլորն են նկատում: 44-օրյա պատերազմի ժամանակ երկու ձեռքը կորցրած ժամկետային զինծառայողը այնպիսի ոգևորությամբ է փորձում վարժվել իր նոր վերին վերջույթներին... Զինվորի տանն այս օրերին բիոնիկ պրոթեզներ են տեղադրվում պատերազմի ժամանակ վերին վերջույթները կորցրած տղաներին: Բիոնիկ պրոթեզը 30-ից ավելի ֆունկցիայի հնարավորություն է տալիս: Տղաները քիչ քիչ սովորում են կառավարել դրանք՝ դառնալով հնարավորին ինքնուրույն իրենց կենցաղում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր