00:00:00

Արթուր Վանեցյանն առաջարկում է ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով

17:09, 27 հուլիս 2021

Արցախի շուրջ ստեղծված խնդիրները հաշվի առնելով՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանն առաջարկում է ԱԺ-ում ստեղծել համապատասխան հանձնաժողով։ Նա այդ մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում։

«Հաշվի առնելով հետընտրական շրջանում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Արցախին առնչվող բազմաթիվ նոր խնդիրները և մարտահրավերները՝ անվտանգայինից մինչև սոցիալական, մշակութայինից մինչև տնտեսական, ճիշտ եմ համարում ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով։

«Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ նման նախաձեռնությամբ և լրացուցիչ հիմնավորումներով»,- գրել է Արթուր Վանեցյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր