00:00:00

Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում վարժանքներ են իրականացվել

16:21, 27 հուլիս 2021

Արմավիրի մարզի Հայկավան համայնքում մարզային փրկարարական վարչության կողմից անցկացվել է ուսումնավարժություն՝ «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով: Ազդարարման արդյունքում կազմակերպվել է համայնքի բնակչության, համայնքապետարանի անձնակազմի պատսպարում: Ուսումնավարժության ընթացքում համայնքի ղեկավարի հետ իրականացվել է բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, տրվել են համապատասխան ցուցումներ և առաջարկություններ: Ներկայացվել է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում և «Արտակարգ իրավիճակներում» բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։ «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանքներ են անցկացվել Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Նոր Ազնաբերդ և Բարձրունի բնակավայրերում: Նույն թեմայով սեմինար պարապմունք և քննարկում են անցկացվել նաև Գեղարքունիքի մարզի Դրախտիկ, Ջիլ և Ծափաթաղ համայնքներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր