00:00:00

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

15:15, 27 հուլիս 2021

Հանրապետության տարածքում` Հուլիսի 27-ին, 29-ին, 31-ին առանձին շրջաններում, 28-ին, օգոստոսի 1-ի շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝ Հուլիսի 27-ին, 29-ին, 31-ին, օգոստոսի 1-ին՝ երեկոյան ժամերին, 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ • Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.10C (1973 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` 13.20C (1983 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.10C

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր