00:00:00

ԱՄՆ Պետդեպն իր քաղաքացիներին կոչ է անում խուսափել Հայաստան և Արցախ այցերից

11:48, 27 հուլիս 2021

ԱՄՆ Պետդեպն իր քաղաքացիներին կոչ է անում խուսափել Հայաստան և Արցախ այցերից։

Պետդեպի տարածած հայտարարությունում ասվում է, որ Հայաստանում բարձրացել է կորոնավիրուսով վարակման ռիսկը՝ հասնելով մինչև երրորդ մակարդակի։ Իսկ Լեռնային Ղարաբաղ այցերը ոչ ցանկալի են զինված հակամարտության պատճառով, որտեղ ընթանում են հրաձգություններ, կան զոհեր։

Պետդեպը կոչ է անում խուսափել շփման գծին մոտ ճանապարհներից ու Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմաններից, քանի որ ԱՄՆ-ն չի կարող Լեռնային Ղարաբաղում իր քաղաքացիներին ցուցաբերել արտակարգ օգնություն, քանի որ ԱՄՆ կառավարական ծառայողներին արգելված է այցելել այնտեղ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր