00:00:00

Անհետ կորած զինծառայողների հարազատներին հերթագրել են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման համար

23:50, 26 հուլիս 2021

Անհետ կորած զինծառայողների հարազատներին Կառավարության ներկայացուցիչը հերթագրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը։ «Ասացին՝ պետք է հերթագրենք, որպեսզի մտնի օրակարգի մեջ։ Բայց դեռ չեն ասել, երբ կկանչեն»,- նշեց նա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները առավոտվանից Կառավարության շենքի առջև էին և պահանջում էին հանդիպում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք չէին թույլատրել ԶԼՄ ներկայացուցիչներին տեսանկարահանել ակցիան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր