00:00:00

Ռուսաստանյան մի շարք քաղաքներում մտցված է հատուկ ռեժիմ

00:16, 06 մայիս 2018 Աշխարհ

ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ՝ Հայաստանի միգրացիոն պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի մի շարք քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ: Միգրացիոն ծառայությունը պարզաբանում է, որ Վոլգոգրադ, Եկատերինբուրգ, Կազան, Կալինինգրադ, Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Դոնի Ռոստով, Սամարա, Սանկտ Պետերբուրգ, Սարանսկ և Սոչի քաղաքներում մտցված հատուկ ռեժիմը ենթադրում է, որ oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր են ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում, սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը, նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր