00:00:00

Շատերը շտապեցին ինձ մեղադրել, սակայն ինձ համար կարևորը երկրում իրավիճակ փոխելն է

22:06, 26 հուլիս 2021

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հուլիսի 24-ին արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի առաջին նիստին բարձրացրել եմ 44-օրյա պատերազմի հետ կապված հարցերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցը: Մասնակիցների քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ հարցն ընդուվեց որպես խորհրդակցական բնույթի առաջարկ: Այսօր տեղեկացա, որ ՔՊ-ն որոշել է խորհրդարանում ստեղծել վերոնշյալ հանձնաժողովը: Եթե մեր առաջարկած «խորհրդարանական խմբակցություններ + արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ» ֆորմատով ձևավորվի փաստահավաք խումբը, ապա պատրաստ ենք, ոչինչ չխնայելով, այդ կարևոր գործընթացի մասնակիցը դառնալ: Ասեմ, որ, օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որպեսզի մանրամասնորեն հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել պատերազմի ժամանակ, ովքեր պետք է պատասխանատվություն կրեն և ինչ դասեր պետք է քաղվեն: Շատերը շտապեցին ինձ մեղադրել այդ ֆորմատում համագործակցության համար, սակայն ինձ համար կարևորը երկրում իրավիճակ փոխելն է: Հ.Գ. Տեղեկացնեմ, որ առաջիկա հանդիպումներին բարձրացնելու եմ բոլոր այն խնդիրներն ու դրանց լուծումները, որոնց մասին խոսել եմ քարոզարշավի ժամանակ»: Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի առաջին նիստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր