00:00:00

Իշխանությունը նախատեսում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել

19:35, 26 հուլիս 2021

 «Քաղաքացիական պայմանագիր»-ը նախատեսում է 8-րդ գումարման Ազգային ժողովում ստեղծել 2020 թվականին տեղի ունեցած Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ ցուցակով առաջադրված և ընտրված պատգամավոր, ինչպես նաև 7-րդ գումարման ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: «Որոշում է կայացվել, որ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու 44-օրյա պատերազմի հանգամանքերն ուսումնասիրելու համար: Այդ հարցում, կարծում ենք, որ արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը նույնպես պետք կլինի և այդ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի ԱԺ-ում այսօր ներկայացված ուժերի մասով: Այս փուլում դեռ շատ մանրամասներ չենք քննարկել»,- նշեց Սիմոնյանը: Նա նաև ընդգծեց, որ քննարկել են գալիք աշխատանքները, ինչպես նաև խորհրդարանի և կառավարության համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ԱԺ մշտական հանձնաժողովներին վերաբերող հարցերին: Հարցին, արդյոք անդրադարձ եղել է ՀՀ և Արցախի սահմանային իրավիճակին, Սիմոնյանը բացասական պատասխան տվեց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր