00:00:00

Նիկոլ Փաշինյանը գնում է ՔՊ գրասենյակ․ կհանդիպի թիմակիցներին

15:29, 26 հուլիս 2021

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում նախատեսված է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ  Փաշինյանի հանդիպումը ՔՊ ցուցակով խորհրդարան անցած պատգամավորների հետ։ Նիստին հրավիրված են նաև նորեկները։ Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով Փաշինյանի հանդիպումը նախատեսված է ժամը 16։00-ին։ Հանդիպման ընթացքում մեր տեղեկություններով քննարկվելու է 8-րդ գումարման Ազգային Ժողովի անդրանիկ նիստի մանրամասները, ՔՊ խմբակցության անելիքները։ Հնարավոր է այսօր նաև ԱԺ հանձնաժողովներում այս կամ այն թեկնածուի հարցը քննարկեն։ Առայժմ «Քաղաքացիական պայմանագիրը» միայն խմբակցության ղեկավարի և քարտուղարի պաշտոններն է բաժանել։ ՔՊ խմբակցության ղեկավարը կլինի Հայկ Կոնջորյանը, քարտուղարը՝ Նազելի Բաղդասարյանը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր