Արդարադատության նախարարություն. սա պետության համար կաևորագույն կառույցներից մեկն է, որովհետև յուրաքանչյուր քաղաքացի առնչվում է այս ոլորտին, այս ոլորտն է առաջացնում բողոք կամ արդարություն: Հետևաբար, հայտնի փաստ է, որ կառույցը մեծ լիազորություններ ունի ու օրենքով աշխատելու դեպքում կարող է զսպել բոլորի՝ այդ թվում նաև իշխանության ախորժակը:
Բայց, ՀՀ իշխանությունները, անտարբեր քաղաքացիների հաշվին մեծ ձայներ ստանալուց հետո, բնականաբար, էլ ավելի են օրինականացնեկու իրենց անօրինական քայլերը, վարչական լծակները դարձնելու են սեփական եսին ծառայող գործոն ու առաջ են գնալու, իսկ դրա համար իշխանությանը ոչ թե խելացի, կայացած, ինքնուրույն անձ է հարկավոր, այլ ճիշտ հակառակը՝ գործիք: Խելացի մարդիկ իշխանության հետ չեն, բազմիցս հրաժարվողներ եղել են, ոմանք մնում են շանտաժի կամ այլ շահի դիմաց, սակայն խելացի, կայացած անձինք այս փուլում իշխանությանը չեն միանում, որովհետև պատմությունն իրենց հիշելու է:
Ինչ խոսք, արդարադատության նախարարության համար իշխանության որոնողական համակարգը գերազանց է աշխատել՝ Անդրեասյան Կարեն: Թվում է, այս անվանումից հետո ավելորդ է ինչ-որ բան գրել, բայց հասարակությունը շուտ մոռացող է և պետք է հիշեցնել Մարդու իրավունքները պաշտպանել չկարողացող անձի անցած ճանապարհի դրվագները: Անդրեասյանը Կարենը Սերժ Սարգսյանի օրոք Մարդու իրավունքների պաշտպան էր՝ 2011-2016 թվականը: Մարդ, ում գործը քննադատում էր և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը: Այժմ իրեն ԲԴԽ նախագահ հռչակած դուռ կոտրող Գագիկ Ջհանգիրյանը դեռ 2015-ին էր Կարեն Անդրեասյանին ասում ՝ սատանի մայլում «քյանդրբազություն» անող: Գագիկ Ջհանգիրյանն էր դեռ, 2015-ին Անդրեասյան Կարենին ասում ՝ դուք չեք կարողանում խնդիրը լուծել և արդյո՞ք ցանկություն չունի հրաժարական տալու:
Հիմա, ՄԻ պաշտոնում ձախողածին ինչո՞ւ է իշխանությունը, ԲԴԽ ինքնահռչակ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի թիմը բերում ու տալիս արդարադատության ոլորտը, որովհետև ինքնուրույն ոչի՞նչ չի կարող: Անդրեասյան Կարենի «տաղանդը» իշխանությունը հաստատ զգացած կլինի, որովհետև երբ հաճո տեքստեր է ուզեցել լսի ընդդիմության հասցեին, հասկացել է, որ այ դա Հ1-ի տաղավարում կասի Անդրեասյան Կարենը, նույն տրամաբանությամբ էլ նրան բերում են Արդարադատթյան նախարար՝ այ դա կանի Անդրեասյան Կարենը՝ սկզբունք,պետական մտածելակերպ, պետական շահ չի պահանջվում և բացի այդ՝ «օգտագործելուց» խրախուսել է պետք:
Հետաքրքիր է ում խորհրդով է Փաշինյանը նման կարևորագույն պաշտոնը վստահում Կարեն Անդրեասյանին, հատկապես, որ մեկ անգամ արդեն հրաժարվել էր անել այդ քայլը։