00:00:00

Հայտնի է կառավարության կազմը․ ով ինչ պաշտոն կզբաղեցնի

14:20, 26 հուլիս 2021

Ապագա կառավարության կազմն արդեն նշմարվում է։ Չնայած պաշտոնապես գործադիրի կաբինետի անդամների նշանակումը տեղի կունենա օգոստոսի առաջին տասնօրյակում, երբ կայանա նորընտիր Ազգային Ժողովի անդրանիկ նիստը, որի ընթացքում արտահերթ ընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ։ Ընդ որում Փաշինյանը վարչապետ կնշանակվի մեկ ստորագրությամբ, առանց քվեարկության։ Բացառապես փաստաթղթեր ստորագրելու գործում վարպետացած Արմեն Սարգսյանը պարզապես սևով սպիտակի վրա գրված թուղթը դակելու է, ինչն էլ հիմք կհանդիսանա, որ գործադիրի ղեկավարի պաշտոնն այլեւս Նիկոլ Փաշինյանը ժամանակավոր չի զբաղեցնելու։ Հայաստանի նոր փոխվարչապետերից մեկն այդքան էլ նորը չէ։ Մհեր Գրիգորյանը, ով 2018-ի հայտնի իրադարձություններից հետո ԲՀԿ-ի քվոտայով նշանակվեց այդ պաշտոնում, և հետագայում այն պահպանեց, դարձյալ կվերանշանակվի։ Մյուս փոխվարչապետը լինելու է ասֆալտ փռող գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը։ Օրենսդիրից՝ գործադիր տեղափոխված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանը կպահպանի աշխատանքը։ Մկրտչյանը հիշեցնենք նախարարի պաշտոնակատար նշանակվեց նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանի՝ ընտրությունների նախաշեմին հայտնած հրաժարականից հետո։ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, ով նախկին նախարար Արսեն Թորոսյանի մտերիմների է կվերանշանակվի։ Զինվորների մասունքները անմխիթար պայմաններում պահելու հանգամանքն անգամ պատճառ չդարձավ, որ կառավարությունը տիկին Ավանեսյանից ազատվի։ Վերջիննս էլ բավարարվեց բացառապես սրտաճմլիկ գրառում անելով ու ներողություն խնդրելով։ ԱԽՔ-ից՝ ԱԳՆ գնացած, սորոսական և հակառուսամետ հայացքներով աչքի ընկնող Արմեն Գրիգորյանն էլ, ով նշանակվել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, կառավարության կաբինետի ձևավորման ժամանակ կնշանակվի երկրի կարևորագույն համակարգերից մեկի ղեկավարը։ Հումորային գրառումներ  անող, Տաջիկստանից հովիվներ ներկրող, ժամանակին խորոված ու քյաբաբ առաքելու գործում վարպետացած Վահան Քերոբյանն էլ կվերանշանակվի էկոնոմիկայի նախարարի պաշտոնում ու կապ չունի, որ Քերոբյանն իր ոլորտի հետ կապ չունի, բայց ինչպես ինքն է ասել ներդրումները հորդում են, զբոսաշրջության ոլորտում էլ ուղիղ 319 տոկոս աճ է կանխատեսվում։ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի Սուրեն Պապիկյանի փոխարեն։ Սևանի ափամերձ տարածքներում  ապօրինի շինությունները «դուխով» քանդելու Պետրոսյանի հանձնարարականն իհարկե չի կատարվել, բայց իշխանությունը հենց դրա համար է, որ խոստանա ու չկատարի, հետեաբար Պետրոսյանն ունի բոլոր չափորոշիչները պաշտոնի բարձրացում ստանալու համար։ Ժամանակն է շարքային նախարարից նշանակվի՝ սուպեր նախարար։ Իսկ նրա փոխարեն այդ պաշտոնին կնշանակվի Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Արդարադատության նախարարի պաշտոնն էլ Նիկոլ Փաշինյանը որոշել է վստահել Սերժ Սարգսյանի օրոք ՄԻՊ աշխատած Կարեն Անդրեասյանին։ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ու Բարձր տեխնոլոգիաների ու արդյունաբերության նախարարի պաշտոնակատար, Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը կպահպանեն իրենց նախարարական պորտֆելները։ Ինչ վերաբերում է բոլոր իշխանությունների օրոք հարմարվողական քաղաքականություն վարող Ատոմ Ջանջուղազյանին, ապա մամուլի հրապարակումների համաձայն Նիկոլ Փաշինյանն այս անգամ ցանկանում է ազատվել նրանից, հարմար թեկնածու են փնտրում, իհարկե ոչ թե մասնագիտական կարողություններն են գնահատելու, այլ իրենց ծառայելու պատրաստակամությունը։ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանն էլ, որի ղեկավարած կառայուցն առայժմ աչքի է ընկել բացառապես օձերին անվնաս տեղ տեղափոխելով նոր կառավարությունում ամենայն հավանականությամբ չի լինի։ Ինչ վերաբերում է թիվ մեկ ռազմավարական նախարարությանը, ապա այստեղ էլ ղեկավար կնշանակվի օրերս Պաշտպանության նախարար չունեցող կառույցի փոխնախարար նշանակված Կարապետյան Արշակը։ Նույն այն Կարապետյանը, որին 2018-ին խիստ քննադատում էր Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը։ Կառավարությանն առընթեր մարմիններում սպասվող հնարավոր փոխատեղումներին կանդրադառնանք հաջորդիվ։ Irakanum.am https://www.youtube.com/watch?v=2qJOgiUB-Ro    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր