00:00:00

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ գեներալ-նահանգապետին

12:58, 26 հուլիս 2021

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մերի Սայմոնին՝ Կանադայի գեներալ-նահանգապետի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է հայ-կանադական հարաբերությունների հետագա ընդլայնումը և բարձր է գնահատում Կանադայի շարունակական ջանքերը՝ ուղղված մեր երկրում ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների զարգացմանը։ Այդ հանձնառության լավագույն դրսևորումը Կանադայի հատուկ բանագնացի առաջիկա այցն է Հայաստան։ Լիահույս եմ, որ այն կարևոր քայլ կհանդիսանա փոխվստահության վրա կառուցված երկկողմ համագործակցության խորացման համար»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր