00:00:00

ՀՀ զինված ուժերը կրակ չեն բացել Քարվաճառի ուղղությամբ, դա ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարության մասին

20:37, 25 հուլիս 2021

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ այսօր՝ հուլիսի 25-ին, ժամը 15: 30-ի սահմաններում, հայկական զինված ուժերը դիպուկահարները կրակ են բացել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ՝ Քարվաճառի ուղղությամբ Շորջա գյուղի մոտակայքում: Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ ադրբեջանական բանակի անձնակազմի շրջանում զոհեր չկան: Պաշպանության նախարարությունից  հայտնել են, որ ՀՀ զինված ուժերը կրակ չեն բացել Քարվաճառի ուղղությամբ, դա ապատեղեկատվություն է։ Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ հուլիսի 23-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները, համապատասխան գործողություններով, կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը: Հուլիսի 24-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին, բոլոր ուղղություններով, հարաբերականորեն կայուն է եղել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր