00:00:00

Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը հանդիպել է Վրաստանի ՆԳ նախարարին

20:51, 24 հուլիս 2021

Վրաստանի Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանին: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Նիկոլոզ Շարաձեն: Ըստ Վրաստանի ՆԳ նախարարության` այցի նպատակն է քննարկել վրաց-հայկական պետական սահմանին վերաբերող հարցեր և զարգացնել երկկողմ համագործակցությունը: Հանդիպմանը կողմերը քննարկել են սահմանային ոլորտում հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր