00:00:00

Սահմանին այս պահին իրավիճակը հանդարտ է. որոշակի պարբերականությամբ հնչում են կրակոցներ

00:02, 24 հուլիս 2021

Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում այս պահին իրավիճակը հանդարտ է, երբեմն՝ որոշակի պարբերականությամբ հնչում են առանձին կրակոցներ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ժամը 17։00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Դրան նախորդել են կրակահերթեր հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետերում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջեւ տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող միջադեպով։ Դրա մասին է խոսում նաեւ փաստը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ նշում է, թե հայկական կողմի բացած կրակից հետո ադրբեջանցի զինվորական է զոհվել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակազդող գործողությունների չի դիմել մինչեւ այն պահը, երբ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ դիրքապահների ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր