00:00:00

Իրանի հոգևոր առաջնորդը «Քովիդ-19»-ի դեմ տեղական արտադրության պատվաստանյութի երկրորդ դեղաչափն է ստացել

21:59, 23 հուլիս 2021

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ստացել է տեղական արտադրության հակակորանվիրուսային պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը: Ինչպես հայտնում է «Թասնիմ» գործակալությունը, հոգևոր առաջնորդն այսօր առավոտյան պատվաստվել է «ԿովԻրան Բարեքաթ» պատվաստանյութով: Առաջին դեղաչափը վերջինս ստացել էր հունիսի 25-ին: Տեղական արտադրության տվյալ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ երկրում մեկնարկել էին 2020 թվականի դեկտեմբերի 29-ին: Իրանցի մասնագետները մի քանի պատվաստանյութեր են մշակել կորոնավիրուսի դեմ: Այաթոլլա Խամենեին ավելի վաղ հայտարարել էր, որ կպատվաստվի միայն տեղական արտադրության դեղամիջոցով և բաց էր թողել այլ պատվաստանյութ ստանալու հնարավորությունը, որը նախատեսված էր 80 և ավելի տարիքի անձանց համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր