00:00:00

Հայտնի են վիրավոր զինծառայողներից մեկի տվյալները․Yerevan.Today

20:37, 23 հուլիս 2021

Yerevan.Today-ին հայտնի է Գեղարքունիքում քիչ առաջ թշնամու կրակահերթից  վիրավորում ստացած զինծառայողներից մեկի տվյալները։ Թշնամու կրակոցների տակ սլացող շտապօգնության մեքենաներով Երևան են տեղափոխվել Վարդենիսից երկու պայմանագրային և Հրազդան  քաղաքից մեկ ժամկետային զինծառայողներ։ Վիրավոր զինվորներից մեկն այս  պահին Մուրացանի զինվորական հոսպիտալում վիրահատության է ենթարկվում։ Yerevan.Today-ը պարզել է վիրավորներից առայժմ այդ մեկի անձնական տվյալները․ նա 1977 թ ծնված պայմանագրային զինծառայող, Վարդենիսի Ակունք գյուղի բնակիչ Նավոյան Լեռնիկն է։ Թշնամու փամփուշտը խոցել է Լեռնիկի ազդրը․ աղբյուրը հայտնում է՝ վնասվածքը ծանր չէ, և զինծառայողի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։ Մյուս երկուսի մասին ավելի ստույգ տվյալներ կհրապարակենք վերջնական ճշտումներից հետո։ Այս պահին Կութի ուղղությամբ ինտենսիվ կրակոցները շարունակվում են։ Ըստ գյուղապետի՝ շտապօգնության մեքենան բարձրանում է դիրքեր Հիշեցնենք՝ մայիսի 12-ից թշնամու զինված  զորքն առանց դիմակայության Գեղարքունիքի ու Սյունիքի Սև լճի հատվածներից ներխուժել է հայկական պետական տարածք, ու երրորդ ամիսն է՝ 1000-ից ավելի զորքով թշնամին մեր տարածքում հարմարավետորեն դիրքավորված է, նահանջել չի պատրաստվում։ Գեղարքունիքի կութ գյուղում սա արդեն երրորդ սահմանային միջադեպն է ։   Սյուզի Բադոյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր