00:00:00

Վարանդայի շրջանում այսօր հայտնաբերել է անհետ կորած համարվող ևս 4 զինծառայողի աճյուն

21:26, 23 հուլիս 2021 Լեռնային Ղարաբաղ

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող ևս 4 զինծառայողի (կամավորներ, պահեստազորայիններ) աճյուն: Արցախի արտաքին իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո: Նշվում է, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 23-ը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1615 աճյուն: Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր