00:00:00

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հաղորդագրությունում ոչինչ չկա սահմանային իրավիճակի մասին

10:55, 23 հուլիս 2021

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին  հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունում ոչինչ չկա Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակի մասին։ Մասնավորապես Երասխի ուղղությամբ վերջին սրացման, Գեղարքունիքի, Սյունիքի ուղղությամբ միջադեպերի, առաջին հերթին հայ 2 զինծառայողների անհետացման ու նրանց ճակատագրի մասին։ Նիկոլ Փաշինյանը վերջին 2 շաբաթվա ընթացքում 3 անգամ խոսել է իրավիճակային սրացման և աճող անվտանգային սպառնալիքների մասին, ինչը պետք է երկկողմ զրույցի առանցքում լիներ։ Պաշտոնական հաղորդագրությունն ավելի շատ հուշում է, որ Հայաստանը շարունակում է հեռանալ մեր երկրին և տարածաշրջանին վերաբերվող առանցքային հարցերի քննարկմանը մասնակցությունից և դա իր ցանկությամբ կամ իրավիճակի բերումով վերապահել է ՌԴ-ին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր