00:00:00

Փաշինյանը հրահանգել է դադարեցնել Մարությանի դեմ արշավները. ինչ է փոխվել․ «Ժողովուրդ»

09:18, 23 հուլիս 2021 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին հեռացնելու օպերացիան կարելի է ավարտված համարել: Իշխանությունը տեւական ժամանակ է՝ փորձում էր տարբեր ձեւեր գտնել Մարությանին պաշտոնանկ անելու համար, սակայն ապարդյուն, որեւէ ձեւով նրանց չի հաջողվել հասնել իրենց նպատակին: Համենայնդեպս այս պահին այդ պրոցեսը կանգնեցրել են, իսկ Մարությանն էլ շարունակում է ակտիվորեն ապամոնտաժել Երևանի որոշ ապօրինի շինություններ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ իշխանական վերնախավին դուր է եկել Մարությանի՝ ամեն ինչ քանդելու գործելաոճը: Իշխանության համար ընդունելի է նաեւ այն փաստը, որ Մարությանը «մահաբեր գազելները» փոխում է նոր «գազելներով» ու հանրությանը ցույց է տալիս, թե գործ է անում: Մի խոսքով, աշխատանքի իմիտացիան դուր է եկել երկու տարի անգործության հետ ասոցացվող դերասանին քաղաքապետ դարձրած Փաշինյանին. նա հրահանգել է կանգնեցնել Մարությանի դեմ արշավները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր