Չինաստանը չի կարող ընդունել ԱՀԿ-ի ծրագիրը COVID-19-ի ծագման շուրջ հետազոտության երկրորդ փուլի մասին, հայտարարել է Չինաստանի առողջապահության ոլորտից բարձրաստիճան պաշտոնյան, հաղորդում է AP¬-ն։
Առողջապահության ազգային հանձնաժողովի փոխնախարար Ցզեն Իսինը նշել է, որ փոքր-ինչ մտահոգված է, որ ծրագիրը ներառում է հետագայում ուսումնասիրման տեսություններ չինական լաբորատորիայից վիրուսի արտահոսքի մասին։ Նա անվանել է լաբորատորիայից արտահոսքի միտքը որպես շշուկ, որը հակասում է խելամտությանն ու գիտությանը։ «Մեզ համար անհնար է ընդունել վիրուսի ծագումն ուսումնասիրելու այդ ծրագիրը»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ Ուհանի լաբորատորիայում չկա վիրուս, որը կարող է ուղղակիորեն վարակել մարդկանց, եւ նշել է, որ ԱՀԿ-ի թիմն ավելի վաղ եզրակացրել էր, որ լաբորատորիայից արտահոսքը չափազանց քիչ հավանական է։ Նա հավելել է, որ ենթադրությունները, որ լաբորատորիայի աշխատակիցներն ու ասպիրանտներն են վարակվել եւ, հնարավոր է, տարածել վիրուսը, չի համապատասխանում իրականությանը։
Ուհանի վիրուսոլոգիայի ինստիտուտի կենսանվանգության լաբորատորիայի տնօրեն Յուան Չժիմինն ասել է, որ նրանք չեն պահել եւ չեն ուսումնասիրել նոր կորոնավիրուսը նախքան բռնկումը։ «Ես ցանկանում եմ ընդգծել, որ Ուհանի վիրուսոլոգիայի ինստիտոիտը երբեք չի նախագծել, չի արտադրել եւ չի տարածել նոր կորոնավիրուսը»,-ասել է նա։
ԱՀԿ թիմը եզրակացրել էր, որ վիրուսը, ըստ ամենայնի, մարդկանց է փոխանցվել կենդանիներից, հավանաբար, չղջիկներից, եւ խորհուրդ է տվել շարունակել ուսումնասիրել ֆերմաները, որոնք մատակարարել են դրանց շուկայում։
Ցզենն ասել է, որ Չինաստանտ միշտ սատարել է վիրուսների գիտական հետապնդումն ու ցանկանում է, որ հետազոտությունը տարածվի նաեւ այլ երկրներում ու շրջաններում։ «Սակայն մենք դեմ ենք հետազոտական աշխատանքի քաղաքականացմանը»,-ասել է նա։