00:00:00

Ծեծկռտուք՝ ՊՎԾ-ում. Տիգրան Ուլիխանյանը չի մեկնաբանում

21:47, 22 հուլիս 2021

Օրերս Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել ՊՎԾ պետի տեղակալ Ռաֆայել Զաքարյանի, օգնականի  և այլ աշխատակցի միջև։ 168.am խիստ հավաստի տեղեկություններով՝ աշխատասենյակում Ռաֆայել Զաքարյանը և նրա օգնականը ծեծի են ենթարկել աշխատակիցներից մեկին: Բանը հասել է ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանին, վերջինս էլ միջամտել ու հարթել  է շենքում բռնկված միջադեպը։ Տեղեկության վերաբերյալ կայքը փորձել է մանրամասներ ճշտել հենց ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանից։ Վերջինս հարցին ի պատասխան՝ նշել է. «Ես որևէ միջադեպի վերաբերյալ հարցազրույցներ չեմ տալիս. որևէ բան չեմ մեկնաբանի»։ Նկատենք, որ ըստ տեղեկությունների՝ այս միջադեպը միակը չէ, հաճախ են նման սուր բախումներ տեղի ունենում: Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր