00:00:00

Մերկելը տագնապ է հայտնել Գերմանիայում կորոնավիրուսով վարակումների թվի աճի պատճառով

15:54, 22 հուլիս 2021

Գերմանիայում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը տագնապ է հարուցում, վարակումների դեպքերի թիվը կրկին արագորեն աճում է: Հուլիսի 22-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մեկելը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Վարակումների թիվն աճում է, դա անհանգստություն հարուցող դինամիկա է: Մեզ մոտ կրկին աճ Է Էքսպոնետայով»,- ասել է նա: Մեկելը հորդորել է պահպանել սոցիալական հեռավորության կանոնները և դիմակների ռեժիմը, ինչպես նաև վաղօրոք մշակել քովիդի տարածումից պաշտպանության միջոցները: «Թույլ չտալ առողջապահության համակարգի ծանրաբեռնություններ. դա մեր գործողությոնների հիմքն է»,- ընդգծել է նա: Կանցլերը քաղաքացիներին հորդորել է պատվաստվել COVID-19-ի դեմ: «Մենք բոլորս ցանկանում ենք վերադառնալ բնականոն կյանքի: Որքան շատ մարդ պատվաստվի, այնքան ազատ կլինենք»,- կարծում է Մերկելը: Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտի տվյալներով՝ վերջին օրը Գերմանիայում կորոնավիրուսով է վարակվել 1890 մարդ: ԳԴՀ-ում ամեն օր հայտնաբերված ախտահարման դեպքերի թիվն աճում է մոտավորապես հուլիսի սկզբից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր