00:00:00

7 վիրավոր զինվորի բիզնես նախագիծ ստացավ ֆինանսավորում․ Արմեն Մուրադյան

12:36, 22 հուլիս 2021

Զինվորի Տան և Aznavour Foundation-ի համատեղ ծրագրի շրջանակում ֆինանսավորվում են վիրավոր զինվորների բիզնես ծրագրերը՝ հնարավորություն տալով տղաներին դրամաշնորհի շրջանակում հիմնել իրենց գործը, ստեղծել եկամտի կայուն աղբյուր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Առաջին փուլով ֆինանսավորովել է 7 ծրագիր՝ ընդհանուր 14 000 000 դրամ բյուջեով: Մեր տղաներն իրենց բիզնես հմտությունները կփորձեն ամենատարբեր ոլորտներում՝ ժապավենների և քուղերի արտադրությունից մինչև ֆոտոստուդիայի հիմնում, փայտամշակման արհեստանոցից մինչև սառնարանային տնտեսություն: Ծրագիրը շարունակական է. հաջորդ փուլերին ևս ֆինանսավորվելու են վիրավոր զինվորների լավագույն բիզնես ծրագրերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր