00:00:00

Ինչ իրավիճակ է հայ- ադրբեջանական սահմանին․ Փաշինյանը մանրամասներ է ներկայացնում

11:41, 22 հուլիս 2021

Ցավոք, մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Կառավարության նիստին հայտարարեց  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը։ «Ադրբեջանի սադրիչ քայլերը և առավելապաշտական նկրտումները նորանոր սպառնալիքներ են ստեղծում մեր տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար», - նշեց նա։
Փաշինյանն ընդգծեց այն առանցքային դերը, որ կատարում է Ռուսաստանը տարածաշրջանում կայունությունն և անվտանգությունը ապահվելու գործում։
Նա նշեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի Զինված ուժերի միացյալ խմբավորումը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը անկյունաքարային նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում: «Միևնույն ժամանակ, շարունակում եմ կարծել, որ Ադրբեջանը նպատակ ունի խափանել նոյեմբերի 9-ի և հունվարի 11–ի եռակողմ հայտարարությունների իրագործումը, մասնավորապես, տարածշրջանային կոմունիկացիաների բացման և Հայաստանի ապաշրջափակման մասով», – ասաց վարչապետի պաշտոնակատարը: Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը շատ կարևոր և առաջնային է համարում կոմունիկացիաների բացումը ու պատրաստ է շարունակել աշխատանքն այս ուղղությամբ: «Ակնկալում ենք, որ Ադրբեջանը օր առաջ կկատարի գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց վերադարձնելու իր ստանձնած գրավոր պարտավորությունը», - նշեց վարչապետի պաշտոնակատարը: Նա շեշտեց՝ Հայաստանը վերահաստատում է Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի ստորաբաժանումների հայ-ադրբեջանական սահմանագծից հայելային հետքաշման ռուս սահմանապահների կամ միջազգային դիտորդների տեղակայման ճանապարհով ճգնաժամի լուծման առաջարկը, ինչը կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահամանգծման ուղղությամբ: «Հայաստանի կառավարությունը հանձնառու է իրացնել Հայաստանի, Արցախի և, ընդհանրապես, տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հայ ժողովրդից ստացած մանդատը», – հավելեց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր