00:00:00

Իսպանիայի խորհրդարանը հավանություն է տվել դրսում դիմակների պարտադիր կրումը վերացնելու մասին հրամանագրին

00:46, 22 հուլիս 2021

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատ) հավանություն է տվել կառավարության հրամանագրին, որով վերացվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով փողոցում պաշտպանիչ դիմակների պարտադիր կրումը: Այս մասին ասվում է պալատի՝ չորեքշաբթի շրջանառված մամուլի հաղորդագրության մեջ, հայտնել է ՏԱՍՍ-ը: 180 խորհրդարանականներ կողմ են քվեարկել հրամանագրին հավանություն տալուն, 90-ը՝ դեմ, 78-ը ձեռնպահ են մնացել: 47 միլիոն բնակչությամբ Իսպանիայում նոր կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր հայտնաբերվել է վարակի ավելի քան 4.1 միլիոն դեպք, ավելի քան 81 հազար հիվանդ մահացել է: 2020 թվականի դեկտեմբերի 27-ին երկրում պատվաստումների արշավ է սկսվել: Ներկայումս Իսպանիայի բնակիչների ավելի քան 50 տոկոսը ամբողջությամբ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այնուամենայնիվ, վերջին շրջանում երկրում երիտասարդների շրջանում, որոնց պատվաստուման հերթը դեռ չի հասել, նկատվում է վարակվածության դեպքերի աճ: Այս կապակցությամբ երկրի տարբեր շրջանների իշխանությունները կրկին սկսում են սահմանափակումներ մտցնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր