00:00:00

Երասխում կրակոցները ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը. ՄԻՊ

23:30, 21 հուլիս 2021

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած խումբը հուլիսի 20-ին փաստահավաք աշխատանքներ է իրականացրել ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից: Արդյունքների հիման վրա ներկայում ամփոփվում է Պաշտպանի արտահերթ զեկույցը՝ անգլերենով և ապացույցներով հիմնավորված: Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հատուկ արձանագրում է, որ Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով։ Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր