00:00:00

Արտակ Դավթյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

16:56, 21 հուլիս 2021

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի ուղեկցությամբ այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը հյուրերին ծանոթացրել է կենտրոնի հնարավորություններին, առանձնահատկություններին, բուժման մեթոդներին, ինչպես նաև վիրավոր և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրերին։ Ա․ Մուրադյանը ԶՈւ գլխավոր շտաբի պետին է ներկայացրել համագործակցության ծրագրեր, քննարկվել են առաջիկա անելիքները։ Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Ա․ Դավթյանը «Հայ զինվոր» անվամբ խորհրդանշական հուշանվեր է հանձնել կենտրոնին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր