00:00:00

Թուրքիայի քրդամետ կուսակցության թեկնածուն ազատազրկված Սելահաթթին Դեմիրթաշն է

20:11, 05 մայիս 2018 Աշխարհ

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) հանրապետության նախագահի թեկնածու առաջադրել է կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին, որը 2016 թվականից կալանավորված է: Այդ մասին կուսակցության ղեկավարները հայտարարել են մայիսի 4-ին Ստամբուլում և Դիարբեքիրում միաժամանակ տեղի ունեցած միջոցառումների ընթացքում: «ԺԴԿ-ի թեկնածուն Էդիրնեի մեկուսարանում պատանդ պահվող պարոն Սելահաթթին Դեմիրթաշն է»,- իրենց թեկնածուին ներկայացնելիս ասել է քրդամետ կուսակցության համանախագահ, մեջլիսի նախկին փոխնախագահ Փերվին Բուլդանը: Տեղեկացնենք, որ հունիսի 24-ին սպասվող արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններին իշխող «արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) նախագհի թեկնածու է առաջադրել  Թուրքիայի գործող նախագահ, ԱԶԿ-ի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Երկրի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունն» (CHP-ԺՀԿ) էլ առաջադրել է Յալովայից ընտրված պատգամավոր 54-ամյա Մուհարրեմ Ինջեի թեկնածությունը: Հիշեցնենք, որ արտահերթ ընտրությունների մասին որոշումը կայացվել էր պարբերաբար երկարաձգվող «արտակարգ դրության» ռեժիմի՝ ևս 3 ամսով երկարացնելու մասին որոշումից ժամեր առաջ։ Այդ որոշման համաձայն՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն նախապես հայտարարված տարեթվից գրեթե 18 ամիս առաջ՝ 2018-ի հունիսի 24-ին։
Աղբյուր`    Ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր