00:00:00

Իրավիճակը՝ Երասխում․ ՊՆ-ն մանրամասներ է հայտնում

13:30, 21 հուլիս 2021

Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում այս գիշեր միջադեպեր չեն գրանցվել։ «Հարաբերականորեն հանգիստ է եղել», Irakanum.am-ի հետ զրույցում ասացին  ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Հիշեցնենք՝ հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00-ն, ադրբեջանական զինված ուժերը շարունակել էին հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը։ Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը։ ՀՀ զինված ուժերը հայտարարել է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր