00:00:00

Սյունիքի մարզի Տեղ համայնքի գյուղերի ուղղությամբ գիշերը կրակոցներ են հնչել

13:06, 20 հուլիս 2021

Գիշերը Սյունիքի մարզի Տեղ համայնքի գյուղերի սահմանային երկու դիրքում կրակոցներ են հնչել: Այս մասին 24News-ին տեղեկացրեց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը: «Նշանառու կրակ չի եղել՝ դեպի օդ են կրակել: Կրակոցները հնչել են գիշերը ժամը մոտավորապես 2-ից մինչև 5-ի սահմաններում: Կրակոցները երկար չեն տևել, այս պահին վարչական սահմաններում հանգիստ է»,- տեղեկացրեց նա: Շադունցի խոսքով՝ կրակոցներ են հնչել նաև Խնածախ և Արավուս գյուղերի սահմանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր