00:00:00

Երասխի համայնքապետը վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայողների կրակոցների հետևանքով

10:12, 20 հուլիս 2021

Արարատի մարզի Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հակառակորդի կրակոցների hետևանքով վիրավորում է ստացել թևի շրջանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արարատի հիվանդանոցի տնօրեն Արայիկ Սարդարյանը: «Նա եղել է բլինդաժում: Կրակոցների ընթացքում վիրավորվել է, հավանաբար, բեկորներից»,-ասաց հիվանդանոցի տնօրենը: Նրա խոսքով՝ համայնքապետը Արարատի հիվանդանոց է տեղափոխվել կեսգիշերին: Օղիկյանի վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում:  Գիշերը, սակայն, նրան տեղափոխել են Երևան «Աստղիկ» բժշկական կենտրոն: «Արմենպրես»-ը փորձեց տեղեկություն ստանալ նաև «Աստղիկ» ԲԿ-ից, սակայն հայտնեցին, որ չեն կարող տեղեկություններ տրամադրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր