00:00:00

Ադրբեջանը Երասխում կիրառել է նռնականետեր. իրավիճակը լարված է

22:54, 19 հուլիս 2021

Երասխում այս պահին իրավիճակը շարունակում է լարված մնալ։ «Հենց նոր խոսեցի Երասխում դիրքերում գտնվող տղաների հետ: Հրաձգությունը շարունակվում է, ազերիները կրկին այրել են անվադողերը՝ մեր ամրությունները քանդելու նպատակով»,- տելեգրամում հայտնում է Միկա Բադալյանը: Նրա փոխանմցամբ՝ հայկական կողմը վիրավորներ եւ զոհեր չունի։ Հակառակորդի կորուստները ճշտվում են: @wargonzo-ի տեղեկություններով՝ Ադրբեջանը կիրառել է նաեւ նռնականետեր։ Նախիջևանի հետ շփման գծի առանձին հատվածներում հարակից գյուղերի բնակիչները նույնիսկ ավելի ծանր զինատեսակների պայթյուններ են լսել, հնարավոր է՝ ականների,- նշում է աղբյուրն ու ավելացնում, որ այս տեղեկատվության պաշտոնական հաստատում առայժմ չկա։ Բայց եզրակացություններ այն մասին, որ լարվածությունն աճում է, կարելի է վստահաբար անել արդեն հիմա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր