Սահմանադրական դատարանը շաբաթ օրը՝ հուլիսի 17-ին անփոփոխ թողեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿՀԸ որոշումը։ Սա նշանակում է, որ 8-րդ գումարման Ազգային Ժողովում ներկայացված կլինի 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որը խորհրդարանում ներկայացված կլինի 71 պատգամավորով, հաջորդը՝ «Հայաստան» դաշինքը՝ 29-ը և իրավունքի ուժով ԱԺ անցած «Պատիվ ունեմ» դաշինքը։ Այս ուժին բաժին է հասել 7 պատգամավորական մանդատ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը ենթակա է փոփոխության։ Ցուցակի անցողիկ շեմում գտնվողներից ոմանք մանդատը չեն վերցնի, աշխատանքի կանցնեն կառավարությունում։ Irakanum.am-ի տեղեկություններով «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակում փոփոխություններ նախատեսված չեն։ Ցուցակի 7 հոգանոց կազմը հենց այդպես էլ ներկայացված կլինի։
Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին, ապա մեր ունեցած հավաստի տեղեկությոններով, ապա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատգամավորական մանդատը չի վերցնի։ Տեղեկությունների համաձայն նախընտրական ցուցակի 25-րդ հորիզոնականում ներկայացված Արամ Վարդևանյանը ևս մանդատը չի վերցնի։ Նա կշարունակի փաստաբանական գործունեությամբ զբաղվել։ Սա նշանակում է, որ «Հայաստան» դաշինքի ցուցակով հաջորդիվ ներկայացված Արեգնազ Մանուկյանն ու Գեղամ Նազարյանը կստանան պատգամավորական մանդատ։
Առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք պատգամավորական մանդատ կստանան կալանավորված Մխիթար Զաքարյանն ու Արմեն Չարչյանը։
Irakanum.am