00:00:00

Հիմնադրամում հավաքված գումարներից 105,000,000 ԱՄՆ դոլար գումար փոխանցվել է ՀՀ կառավարությանը և տարբեր պաշտոնյաների կողմից կանխիկացման միջոցով յուրացվել

14:41, 18 հուլիս 2021

  Այսօր հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ կապված Հայաստան համահայկական հիմնադրամին նվիրավերված գումարների յուրացման հետ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը. «Հանցագործության մասին հաղորդում
Այսօր հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ կապված Հայաստան համահայկական հիմնադրամին նվիրավերված գումարների յուրացման հետ։ Հիշեցնեմ, որ Հիմնադրամում հավաքված գումարներից 105,000,000 ՀՀ ԱՄՆ դոլար գումար փոխանցվել է ՀՀ կառավարությանը և տարբեր պաշտոնյաների կողմից կանխիկացման միջոցով յուրացվել։ Այս քայլը հակաիրավական լինելուց բացի՝ ծայրահեղ հակաբարոյական է, աշխարհասփյուռ հայության կողմից հավաքված գումարներով պետք է տներ, մանկապարտեզներ, դպրոցներ կառուցվեին, մինչդեռ այդ գումարների ճակատագիրը մնացել է անհայտ։ Մենք հետևողական ենք լինելու և բոլոր այն անձինք, ովքեր նվիրաբերություն են կատարել հիմնադրամին կարող են վստահ լինել, որ յուրացված գումարները հետ են վերադարձվելու և ծախսվելու են ըստ նշանակության, իսկ դրանք յուրացրած անձինք կանգնելու են պատասխանատվության առջև»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր