«Այսօր Հանքավանի վեց ճամբարներում շուրջ 1600 երեխաներ բոլոր մարզերից և Երևանից սկսեցին իրենց ամառային հանգիստը։ Քսան օր հետո ևս 1600 երեխա հնարավորություն կունենա քսանօրյա հանգիստ անցկացնել ճամբարում», իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը:
«Ամառային ճամբարներին մասնակցում են զոհված, հաշմանդամություն ստացած զինծառայողների և աշխարհազորայինների ընտանիքների երեխաները, սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքների երեխաները։