00:00:00

Մոլորություն է կարծել, թե Ադրբեջանը թույլ չի տալիս սկսել սահմանազատում ու սահմանագծում

23:00, 17 հուլիս 2021

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպման ժամանակ հնչեցրած հարցերին: «Այսօր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային և դեմարկացիային ուղղված աշխատանքները։ Մոլորություն է կարծել, թե Ադրբեջանը թույլ չի տալիս սկսել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները, ասեմ ավելին՝ այդ գործընթացը սպասարկելու է հիմնականում Ադրբեջանի շահը։ Պարզապես Ադրբեջանի կողմից ավելի մեծ նշաձողեր են սահմանվում, որպեսզի ստանան ավելին քան կարող են։ Քանի դեռ Հայաստանը գտնվում է թշնամական պետությունների ճնշման ներքո, իսկ Արցախի հիմնահարցը վտանագավոր ռելսերի վրա է դրված, ավելին՝ կարգավորված չէ, Հայաստանը չպետք է մասնակցի իրավական հետևանքներ առաջացնող այդ հակահայկական սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։ Եթե ինչ-որ բան այսօր հնարավոր չէ, մի՛ քանդեք վաղվա հնարավորության թռիչքուղիները, թողե՛ք սերունդների հնարավոր թռիչքներին»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր