00:00:00

Թշնամին 3-4 ժամ կրակել է Երասխի ուղղությամբ. ՊՆ-ն հաստատում է

21:44, 17 հուլիս 2021

Երասխի հատվածում թշնամին հերթական անգամ կրակոցներ է արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ։ Irakanum.am-ի այս տեղեկությունը հաստատեցին Պաշտպանության նախարարությունից։ «Կրակոցները տեւել են3-4 ժամ, ընդմիջումներով»,- ասացին ՊՆ-ից։ Հայկական կողմը ըստ Պաշտպանական գերատեսչության զոհեր ու վիրավորներ չունի։ Այս պահին իրավիճակը հանգիստ է։ Րոպեներ առաջ էլ ՊՆ-ն կատարվածի առնչությամբ հաղորդագրություն տարածեց. Հուլիսի 17-ին՝ ժամը 13:30-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները պարբերաբար կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայ դիրքապահները դիմել են հակազդող գործողությունների: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը Երասխի սահմանագոտում հարաբերականորեն կայուն է: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր