00:00:00

Հերթագրման էլեկտրոնային համակարգ՝ պատվաստումային շրջիկ կայաններում

20:28, 17 հուլիս 2021

Այսուհետ COVID-19-ի դեմ պատվաստվելու համար պատվաստումային շրջիկ կայաններում երկար սպասելու կարիք չի լինի։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առողջապահության նախարարությունը պատվաստման գործընթացն առավել հարմարավետ ու դյուրին դարձնելու համար ներդրել է հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգ, որի նպատակն անհարկի կուտակումները բացառելն է և գոյացած հերթերը կանոնակարգելը։ Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է Հյուսիսային պողոտա 1 հասցեում գտնվող պատվաստումային կայան, ծանոթացել հերթերի կարգավորման նոր համակարգի գործարկմանն ու դրա շնորհիվ կարգավորվող պատվաստման ընթացքին։ Նշենք, որ էլեկտրոնային գրանցման համակարգը ներառում է 3 բաժին՝ • ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք • քաղաքացիություն չունեցող անձինք • կացության իրավունք ունեցող անձինք Համակարգը նախատեսում է ինչպես պատվաստումային գործընթացի իրականացում, այնպես էլ խորհրդատվություն: Հաշվի առնելով, որ COVID-19-ի դեմ պատվաստվել ցանկացողների թիվը գնալով մեծանում է՝ առողջապահության նախարարությունը շարունակելու է պատվաստման գործընթացը մարդկանց համար առավել հասանելի, պարզ և վստահելի դարձնելու ամենօրյա աշխատանքները։  
համակարգ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր