«Հարկ է նշել, որ ուժի կիրառումը եւ զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել Ղարաբաղյան հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով, միջազգային մանդատ ունեցող միակ ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս համատեքստում կարեւոր եմ համարում հիշատակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որով նրանք կողմերին կոչ են անում կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վր ԼՂ հակամարտության վերջնական, համապարփակ եւ կայուն կարգավորման ձեռքբերման նպատակով առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո»:
Այս մասին, այսօր՝ հուլիսի 17-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսում իր ելույթում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանը պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, սակայն Ադրբեջանը որեւէ արձագանք չի տվել եւ ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում եւ հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում: