00:00:00

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի նախագահին

12:37, 17 հուլիս 2021

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի ու ավերածությունների կապակցությամբ։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Շտայնմայերին և Գերմանիայի բարեկամ ժողովրդին, զոհվածների հարազատներին և մերձավորներին մաղթել է տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր