00:00:00

Ռուս խաղաղապահները մարդասիրական ակցիա են անցկացրել Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում

18:00, 17 հուլիս 2021 Լեռնային Ղարաբաղ

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարեգործական հիմնադրամի հետ համատեղ անցկացրել են մարդասիրական ակցիա Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում, որը տեղակայված է սահմանազատման գծի մոտ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Մարդասիրական ակցիայի շրջանակներում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները, հասարակական կազմակերպության ներկայացուցչի հետ, տեղացիներին նվիրել են ապուրների հավաքածուներ և խոհանոցային պարագաներ: «Այսօր Մաճկալաշեն գյուղում անցկացվել է մարդասիրական ակցիա, որի ընթացքում ներքին տեղահանվածներին` 14 ընտանիքի և 3 բազմազավակ ընտանիքի, մարդասիրական օգնություն է տրվել խոհանոցային պարագաների և սննդի հավաքածուի տեսքով», - ասել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ռուսլան Իվանովը: Նաև, խաղաղապահները զրուցել են տեղի բնակչության հետ, ուսումնասիրել նրանց բնակության վայրերը և ընդունել ներքին տեղահանված անձանց կողմից անհրաժեշտ հիմնական ունեցվածքի վերաբերյալ դիմումները: «Այս պահին գյուղում բնակվում է 415 մարդ: Նրանք հիմնականում աշխատում են բանջարանոցներում և դաշտերում: Դե, իհարկե, շատ լավ գործ է` 14 ընտանիք ստացել է սնունդ և խոհանոցային պարագաներ: Ես կցանկանայի մեծ շնորհակալություն հայտնել այս ակցիայի ղեկավարին», - ասել է Մաճկալաշեն գյուղի վարչակազմի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը: Ընդհանուր առմամբ, բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների միջոցով, ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի բնակիչներին փոխանցել են ավելի քան 220 տոննա մարդասիրական բեռ, ներառյալ սննդի և առաջին անհրաժեշտության պարագաներ, բժշկական հատուկ սարքավորումներ և առողջապահական հաստատությունների առաջնային ախտորոշիչ պարագաներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր